Առաքելություն և արժեքներ

1998 թ.-ին «Վալլետտա» խմբի կազմում հիմնադրվեց մսամթերքի վերամշակման արտադրամաս: Մսամթերքն արտադրվեց «Բիէլլա» ապրանքանիշի ներքո, որը կարճ ժամանակահատվածում գրավեց մսամթերքի շուկան՝ շնորհիվ բարձր որակի և լայն ապրանքատեսականու:

2006 թ.-ին ընդլայնվեց մսամթերքի արտադրությունը, որի օրական արտադրողականությունը աճեց մինչև երկու տոննա և ռազմավարական որոշում կայացվեց մսամթերքի նոր գործարան կառուցելու մասին:

2006 թ. հունիսին պաշտոնապես հիմնադրվեց և գրանցվեց նոր ընկերություն՝ «Նատֆուդ» ՓԲԸ:

«Նատֆուդ» ՓԲԸ 2007 թ.-ին ձեռնամուխ եղավ մսամթերքի նոր արդիական գործարանի կառուցմանը:  Գերմանական Libner ինժեներական և ճարտարապետական բյուրոյի կողմից մշակվեց նոր գործարանի սկզբնական նախագիծը և դիզայնը:

Նախագիծը հնարավոր դարձավ իրականացնել «Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկ»-ի, «Առևտրի և Զարգացման Սևծովյան Բանկ»-ի և «ՎՏԲ Հայաստան» բանկի հետ սերտ համագործակցության շնորհիվ:

2013 թ. հունվարի 15-ին ընկերությունը թողարկեց առաջին արտադրանքը՝ նոր գործարանում, իսկ փետրվարի 16-ին տեղի ունեցավ գործարանի պաշտոնական բացումը:

Արդյունքում կառուցվեց  գործարան:  Այժմ օրական արտադրվում է քառասուն տոննա արտադրանք: Սակայն առկա են բոլոր հնարավորությունները արտադրությունը օրական հասցնելու 120 տոննայի: Գործարանում ներդրված արդի տեխնոլոգիաները հնարավորություն են ընձեռում ընկերությանը արտադրատեսակների բազմազանությամբ և բարձր որակով՝ մրցել արևմտյան արտադրողների հետ: Լինելով առաջինը տարածաշրջանում՝ ընկերությունը մասնակցում է ՀՀ մրցակցային դիրքի բարձրացմանը:

«Նատֆուդ» ընկերության կողմից թողարկվող ապրանքանիշերն են՝
«Բիէլլա»-ն՝ եփած, կիսաապխտած, հում ապխտած երշիկ,
«Ֆերմա»-ն՝ փաթեթավորված տեղական թարմ միս և կիսաֆաբրիկատներ,
«Ինեսա»-ն՝ նրբերշիկ և կիսաֆաբրիկատ,

«Մինու»-ն՝ նրբերշիկ:

Մոտ ապագայում պլանավորվում է արտադրել երշիկներ միայն տեղական թարմ մսից՝ նոր «Դեգուստո» ապրանքանիշով:

Առաքելություն 

Մենք պարտավորվում ենք արտադրել սպառողական արժեքի և որակի  անվտանգ մսամթերք՝  առավելագույնս բավարարելով սպառողների պահանջները՝ ամրապնդելով սպառողների վստահությունը, հարգանքն ու հավատարմությունը:

Գործունեության առաջին իսկ օրվանից  ընկերության գլխավոր նպատակն է  արտադրել բնական, էկոլոգիապես մաքուր և թարմ մսամթերք` սահմանված ստանդարտներին համապատասխան:

Մենք առաջնորդվում ենք հետևյալ արժեքներով

Ավանդույթների պահպանում

Հայ մշակույթում իր առանձնահատուկ տեղն ունի հայկական խոհանոցը: Դարերի խորքից եկած ավանդական բաղադրատոմսերն ու համային բազմապիսի համադրություններն ըստ արժանվույն գնահատելով՝ մենք այն հետևողականորեն պահպանում ենք մեր արտադրանքում:

Մշտական զարգացում

Ընկերությունը մշտապես հետևում և արձագանքում է ժամանակակից պահանջներին և տեխնոլոգիական նորամուծություններին. ողջ արտադրական պրոցեսը իրականացվում է միջազգային ստանդարտներին համապատասխան:

Բնական արժեքներ

Մենք գիտակցում ենք էկոլոգիապես մաքուր սննդամթերքի կարևորությունը և ձգտում ստեղծել արժեքներ, որոնք առավելագույնս մոտ են բնությանը:

Պատասխանատվություն

Հանդիսանալով սննդարդյունաբերության ներկայացուցիչ՝ մենք պարտավոր ենք մեծ պատասխանատվությամբ մոտենալ յուրաքանչյուր մանրուքին՝ առաջին հերթին կարևորություն տալով սննդի անվտանգությանը:

Հարգանք

Մեր գործունեության հիմքում հարգանքն է մեր սպառողի և գործընկերների նկատմամբ:  Մեր հաջողության չափանիշը սպառողների գոհունակության ապահովումն  է:

Թիմային աշխատանք

Ընկերությունը  գործում է  որպես կենդանի օրգանիզմի փոխկապակցված համակարգ, որում յուրաքանչյուր աշխատող առաջնորդվում է  մեկ ընդհանուր առաքելությամբ. հավատում մեկ ընդհանուր նպատակի համար գործելու դեպքում` հաջողության հասնելու սկզբունքին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *