Թափուր աշխատատեղի համար առցանց դիմում

Այժմ կարող եք դիմել թափուր աշխատատեղի համար՝ լրացնելով օնլայն ձևանմուշը։
Տվյալները ավտոմատ կփոխանցվեն կադրերի բաժին և կպահպանվեն մեր տվյալների բազայում։ Ձեր թեկնածությունը կդիտարկվի առաջին իսկ համապատասխան թափուր աշխատատեղի առկայության դեպքում։

https://docs.google.com/forms/d/1KJvUYw3Rcui-tOJzZdKbsCDfaRPPeaTZ9tPhUanFJ1g/viewform?edit_requested=true

Ֆինանսական տնօրեն

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Մսամթերք արտադրող ընկերությանն անհրաժեշտ է ֆինանսական տնօրեն, ով իր աշխատանքային գործունեության ընթացքում պարտավոր է.

-մասնակցել ընկերության ռազմավարության երկարաժամկետ ծրագրերի մշակմանը,

-մշակել ընկերության միասնական ֆինանսական քաղաքականությունը,

-արդյունավետ կառավարել ընկերության դրամական հոսքերը,

-համագործակցել բանկերի, վարկային կազմակերպությունների և ապահովագրական ընկերությունների հետ,

-ապահովել կրեդիտորական/գրավադրման համաձայնագրերի պահանջների կատարման մշտադիտարկումը,

-համագործակցել ներքին և արտաքին աուդիտորների հետ:

Առնվազն 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձը պարտադիր է։

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ

-բարձրագույն կրթություն ֆինանսական կամ հաշվապահական ոլորտում,

-նվազագույնը 7 տարվա աշխատանքային փորձ տվյալ ոլորտում, որից 3 տարին որպես ֆինանսական բաժնի ղեկավար,

-անալիտիկ մտածելակերպ,

-բիզնես կառավարման և բանակցություններ վարելու հմտություն,

-ճնշման տակ աշխատելու ունակություն,

-համակարգչային գիտելիքներ, MS Office փաթեթի գերազանց իմացություն,

-հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների գերազանց իմացություն,

-թիմի հետ աշխատելու կարողություն,

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել ռեզյումեն hr@natfood.am էլ. հասցեին՝ վերնագրում անպայման նշելով պաշտոնի անվանումը, կամ զանգահարել 060 477-400 հեռախոսահամարով:

Ցանցային ադմինիստրատոր

«Նատֆուդ» ՓԲԸ-ին անհրաժեշտ է ցանցային ադմինիստրատոր:

Աշխատանքային պարտականություններն են՝
– Ապահովել Ընկերության ՏՏ խնդիրների լուծումը, ինֆորմացիոն հոսքերի վերահսկողությունը:
– Իրականացնել տեխնիկական ընթացիկ խնդիրների լուծում, ծրագրային ապահովում:
– Իրականացնել նամակագրությունների սերվերի արձանագրությունների ուսումնասիրություն:
– Ապահովել անվտանգության համակարգերի՝ անցակետի, տեսախցիկների աշխատանքի անխափանությունը:
– Իրականացնել ծրագրային բազայի ստուգում, արխիվացում, հաշվետվությունների կազմում:
– Իրականացննել օպերացիոն համակարգերի և ծրագրային սահմանափակումների վերահսկողություն:
– Ապահովել ցանցի անխափան աշխատանքը
Անհրաժեշտ գիտելիքներ Windows Server, Active directory և այլն:
Ցանկալի հատուկ գիտելիքներ` Վիրտուալիզացիա (vSphere 5), Unix, Linux համակարգեր, 1С համակարգի ադմինիստրացիա, ՀԾ համակարգի ադմինիստրացիա , MSSQL տվյալների հենքերի ադմինիստրացիա, Kerio Connec/Control:

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել ռեզյումեն` hr@natfood.am էլ. հասցեին մինչև 20.12.17՝ վերնագրում անպայման նշելով պաշտոնի անվանումը կամ զանգահարել 060-47-74-00 հեռախոսահամարով: