WorldFood Մոսկվա 2017

WorldFood Մոսկվան միջազգային սննդամթերքի յուրահատուկ ցուցադրություն է, որը ժամանակի ընթացքում ձևավորել է իր բարձր վարկանիշը և ավանդույթները: 1992թ. սկսած WorldFood Մոսկվան ամեն տարի անց է կացվում Մոսկվայի կենտրոնական ցուցահանդեսային համալիրում:

Ցուցահանդեսի ժամանակ ներկայացվում մրգի, նպարեղենի, հրուշակաղենի և հացաբուլկեղենի,  սուրճի, թեյի, մսամթերքի, ձկնեղենի, կաթնամթերքի, կիսապատրաստվածքների, ինչպես նաև առողջ սնունդի, օրգանիկ արտադրանքի և խմիչքների լայն տեսականի:

Սա շատ մեծ հնարավորություն է տեղական և արտասահմանյան արտադրողների համար՝ առաջմղելու իրենց արտադրանքը ռուսական շուկա:

«Նատֆուդ» ՓԲԸ-ն ինչպես մյուս տարիներին, այս տարի ևս իր մասնակցությունն է ունենալու Մոսկվայում կայանալիք World Food  2017-ին, որտեղ ներկայացնելու է՝ հում-ապխտած երշիկների, խորը սառեցված նրբերշիկների, շոգեխաշած մսի պահածոների տեսականին, ինչպես նաև հայկական խոհանոցի մաս կազմող բաստուրման և սուջուխը:

Ի դեպ 2017-ի փետրվարին կայացած World Food-ի ժամանակ ոսկե մեդալի արժանացավ  Բիէլլա Սուջուխը:

Այսպիսով սեպտեմբերի 12-ին, ժամը 12:00_14:00 Մոսկվաբնակ մեր բարեկամներին հրավիրում ենք «ՀԱՅԱՍՏԱՆ» ազգային տաղավար՝ համտեսելու հայ արտադրողների տեսականին: 16 հայ արտադրողներ կառաջարկեն Ձեզ հյութեր, նեկտարներ, չրեր և պահածոյացված ապրանքներ, մսային, ձկնային, կաթնային արտադրանք, ինչպես նաև բարձր որակի օրգանական արտադրանք:

Այցելեք մեր տաղավար № А311 № 1 դահլիճում, ЦВК «Экспоцентр»  և վայելեք հայկական հյուրասիրությունը:

               expo1.jpgd

«Cominfo»-ն այցելել է տարածաշրջանի խոշորագույն մսամթերքի գործարան

2006 թ. հունիսին պաշտոնապես հիմնադրվեց և գրանցվեց նոր ընկերություն՝ «Նատֆուդ» ՓԲԸ, որի առաջատար ապրանքանիշերից է «Բիէլլա»-ն: 2013թ. վերաբացվեց մսամթերքի արտադրության նոր գործարան, որն իր ստանդարտներով և չափորոշիչներով համապատասխանում է սննդի անվտանգության միջազգային ամենաբարձր պահանջներին, որն էլ առաջին հերթին ապահովում է գործարանում ներդրված FFSC 22000 համակարգը:  «Նատֆուդ» ՓԲԸ-ն մսամթերք արտադրող միակ ընկերությությունն է, որն ունի այս համակարգի համապատասխանության սերտիֆիկատ: Այս կարճ տեսանյութը հնարավորություն կտա հասկանալ, թե ինչ պայմաններում են արտադրվում «Բիէլլա», «Ֆերմա», «Նատուրա», «Ինեսսա», «Մինու» ապրանքանիշի ապրանքները:

«Նատֆուդ»  ընկերությունը երաշխավորում է անվտանգ սնունդ և խրախուսում դրա սպառումը, իսկ անվտանգ սնունդն առաջին հերթին անհերքելի փաստերի առկայության ապահովումն է:

՛՛Նատֆուդ՛՛ ընկերությունը ներկայացնում է նոր տեսականի:

Նրբերշիկ Վիեննական

Կարևորելով ապրանքի արտադրումից մինչև սպառող շղթայի ամեն մի մանրուք, Biella-ն ներկայացնում է փաթեթավորված Նրբերշիկներ Վիեննականը: Հիգիենիկ փաթեթավորման շնորհիվ նրբերշիկները վստահորեն կարող եք գնել ցանկացած վաճառասրահից: Այն նաև շատ հարմար է  Ձեր սառնարանում պահելու համար:

viennakan

Սարդելկա Կետչուպով

Սարդելկայի այս տեսակը պատրաստված է տավարի և խոզի մսից, ինչպես նաև հավի կրծքամսից: Դրանում պարունակվող կետչուպի չափաբաժինը սարդելկային հաղորդում է թույլ ընդգծված կծվություն:

ketchup2

Տապակելու նրբերշիկ ”Bratwurst”՝ պանրով

Biella-ն խորովածի սեզոնին ընդառաջ ներկայացնում է պանրով խորովածի-տապակելու նրբերշիկները: Դրանցում օգտագործված հոլանդական պանիրը դարձնում է այն է՛լ ավելի համեղ և յուրահատուկ: Ընկերների հետ հանգիստն անցկացնելու լավագույն ուտեստը:

panirov nrbershik

Շոգեխաշած տավարի միս Natura 338գ

Natura ապրանքանիշը առաջին անգամ ներկայացնում է շոգեխաշած տավարի միսը: Այն բացառապես բարձրորակ, տեղական տավարի մսից է:

natura

Շոգեխաշած տավարի միս Ferma 338գ

Ferma կիսապատրաստվածքը բացառապես տեղական, բարձրորակ տավարի մսից է: Այժմ կարող եք նաև գնել 338գ.: Այն Ձեր ուտեսատներին կհաղորդի յուրահատուկ համ:

ferma

Շոգեխաշած խոզի միս Biella 338գ

Առաջին անգամ Biella ապրանքանիշը ներկայանցնում է շոգեխաշած խոզի միս՝ պատրաստված տեղական խոզի մսից, որը չի պարունակում գունանյութեր և կոնսերվանտներ:

xozi pahaco-kayq

Natura “Հոթ Դոգի” Ծխեցված

Այժմ բացի Սովորական Natura “Հոթ Դոգի”-երից “Նատֆուդ”-ը Ձեզ է ներկայացնում ծխեցված տարբերակը: Natura նրբերշիկները շատ հարմար են Ձեր համեղ ընդմիջումը կազմակերպելու համար:

hot-dog-kayq

Biella “Հոթ Դոգի” Չիկագո

Biella ապրանքանիշը առաջին անգամ ներկայացնում է “Հոթ Դոգի” Չիկագո: Այս “Հոթ Դոգերը” ամերիկյան ոճը նախընտրողների համար է:

chicago

Սարդելկա մայոնեզով

Առաջին անգամ շուկայում: Biella-ն ներկայացնում է հիգիենիկ փաթեթավորման շարքի հերթական նորույթը՝ սարդելկա մայոնեզով: Հյութալի, համեղ և յուրահատուկ՝ համեղ նախաճաշի համար:

sardelka-mayonez

Վարչապետը այցելել է «Նատֆուդ» մսամթերքի արտադրության ընկերություն

Կառավարության ղեկավարը  շրջել է արտադրամասերով և լաբորատորիաներով, հետևել արտադրական գործընթացին, ծանոթացել սպառողին առաջարկվող ապրանքատեսականուն, սանիտարահիգիենիկ համակարգին, ինչպես նաև զարգացման ծրագրերին: Վարչապետին ներկայացվել է, որ սննդի անվտանգության և որակի վերահսկողության ապահովման նպատակով արտադրամասերը, ինչպես նաև անասնաբուժական, մանրէաբանական, ֆիզիկաքիմիական լաբորատորիաները հագեցած են գերժամանակակից սարքավորումներով և տեխնոլոգիաներով: Նշվել է, որ «Նատֆուդ» ՓԲԸ-ն ունի FSSC 22000 սննդի անվտանգության որակի կառավարման համակարգին համապատասխանության վկայական, ինչի շնորհիվ էլ առաջատար դիրք է զբաղեցնում տարածաշրջանում:

Կարեն Կարապետյանը, ողջունելով ձեռնարկության գործունեությունը, կարևորել է որակի վերահսկողության շարունակական բարձրացմանը և ծրագրերի ընդլայնմանն ուղղված քայլերը:

“Такие странные армяне”

“Мир” հեռուստատեսության “Такие странные армяне” հաղորդմամբ օտարազգի հեռուստադիտողին ներկայացնում է մսի մշակման և պատրաստման հայկական ավանդույթները:
Ծրագրի հեղինակները գործարանային պայմաններում բաստուրմայի և սուջուխի արտադրության սյուժեի համար ընտրեցին ՙՙBiella՚՚ ապրանքանիշը: Հեռուստաընկերության սկզբունքներից էր ոչ մի տեղ չհիշատակել  ՙՙBiella՚՚ ապրանքանիշը:  Ուրախ ենք, որ ծրագրի հեղինակները գործարանային պայմաններում բաստուրմայի և սուջուխի արտադրության նկարահանման համար ընտրեցին հենց ՙՙBiella՚՚-ն: