Իտալական պիցցա

Պատրաստման եղանակը

Վերը նշված բաղադրիչներով խմոր հունցել, շրջանաձև բացել, վրան բուսական յուղ քսել:

Պանիրը անցկացնել քերիչով և շաղ տալ խմորի վրա, ավելացնել երկարությամբ կտրատված լոլիկը և նրբերշիկը, աղն ու պղպեղը

Վրան 2 ճաշի գդալ բուսական յուղ լցնել և դնել նախապես տաքացված ջեռոցում և եփել 220 ջերմաստիճանով մոտ 30 րոպե:

Երշիկով ու ձվով պիցցա

Պատրաստման եղանակը

Խմոր պատրաստելու համար ձուն հարել շաքարավազի հետ, ավելացնել փափկեցված մարգարինը կամ կարագը, քերիչով անցկացված թթվաշոռը և սոդան: Զանգվածը թողնել այդպես 5 րոպե (խմորը մի քիչ պետք է բարձրանա): 5 րոպեից  աստիճանաբար լցնել ալյուրը և լավ խառնել: Այնուհետև  փոքրիկ պիցցայի խմորներ պատրաստել:

Միջուկը պատրաստելու համար մայոնեզը և կետչուպը միասին հարել և քսել պիցցայի խմորին: Ավելացնել կտրատված սոխը, երշիկը, կեղևազրկված և կտրատված լոլիկը , մանրացված ձուն, այս ամենին աղ ու պղպեղ անել: Վերջում ավելացնել քերիչով անցկացրած պանիրն ու մանրացված զեյթունը:

Եփել ջեռոցում 180  ջերմաստիճանում 20 րոպե: