Սարքավորումներ

Գործարանի նախագծումն իականացվել է գերմանական նախագծային ընկերության կողմից և կառուցվել բացառապես եվրոպական ստանդարտներին համապատասխան: Նոր գործարանն ամբողջությամբ զինված է գերմանական ու ավստրիական արտադրության գերժամանակակից սարքավորումներով՝ ձեռք բերված այնպիսի ընկերություններից, ինչպիսիք են Webomatic, Seydelmann, Polyclip, Alpina, Schroter, Treif, Handtmann,Vemag, Schaller, Bizerba:

Գործարանն ամբողջությամբ հագեցած է ժամանակակից պարտադիր սանիտարահիգիենիկ միջոցներով: Արտադրական տարածքի մուտքը մեկն է, որտեղ սանիտարական արգելքներ հանդիսացող սարքավորումները պարզապես պարտադրում են բոլորին ախտահանվել արտադրամաս մուտք գործելուց առաջ:

Գործարանում առկա են  լվացման և ախտահանման  համակարգեր, որոնք ապահովում են ամբողջ գործարանի, տարածքի և սարքավորումների (դեժերի, վառարանների, ռամաների, արկղերի, մետաղյա ձողերի, դանակների և այլն) ավտոմատ ախտահանումն ու լվացումը յուրաքանչյուր արտադրական ցիկլից հետո:

Բոլոր արտադրական, պահեստային և օժանդակ տարածքները ապահովված են տեսախցիկներով, որոնցով իրականացվում է գործընթացների վերահսկողությունը ցանկացած ժամանակ:

Հաշվի առնելով շրջակա միջավայրի վրա ֆրիոնային համակարգերի վնասակար ազդեցությունը`գործարանում ներդրվել է կենտրոնացված ամոնիակային սառնարանային տնտեսություն, որը ձեռք է բերվել և տեղակայվել դանիական Sabroe ընկերության կողմից:

Ձեռնարկությունում գործում է կեղտաջրերի մաքրման յուրահատուկ համակարգ, որտեղ արտադրական բոլոր թափոնները ֆիլտրվում են և միայն հետո բաց թողնվում ընդհանուր քաղաքային ցանց:

           Picture4           Picture5           Picture3

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *