Հավի կոտլետ

  Մսային կիսապատրաստվածք՝ սառեցված, հավի կոտլետներ :
Բաղադրությունը՝ հավի կրծքամիս, խոզի միս, ձու, սոյայի սպիտակուց, պաքսիմատ, կերակրի  աղ, թարմ սոխ, բնական համեմունքներ, թթվայնության կարգավորիչ`  նատրիումի դիֆոսֆատ, համային խթանիչ` նատրիումի մոնոգլուտամատ:  Ընկերությունում օգտագործվում է կաթի փոշի, մանանեխ:

ՇԵՐՏԱՎՈՐ ԽՄՈՐ

Զտաքաշը՝ 800գ

Խոհարարական կիսապատրաստվածք՝ շերտավոր  խմոր, սառեցված: Փաթեթավորված պաշտպանիչ միջավայրում: Բաղադրությունը՝ ցորենի բարձրակարգ ալյուր, մարգարին, ձու, աղ, կիտրոնաթթու:     Ընկերությունում օգտագործվում է կաթի փոշի, մանանեխ, ձու, սոյա:

Մթերքը պահանջում է ջերմային մշակում:

 Պահման պայմանները և պիտանիության ժամկետը 75%  օդի հարաբերական խոնավության պայմաններում, մինուս 18˚C ջերմաստիճանում՝  90 օր: Վերասառեցում չի թույլատրվում:

Պելմեններ տնական

Պելմեններ տնական

Զտաքաշը՝ 450գ

Կիսապատրաստվածք` լցոնած մսով, սառեցված, Գ կարգի: Բաղադրությունը՝ միջուկ` հավի և խոզի միս, սոխ, խմելու ջուր, սխտորի բնական բուրավետիչ, պղպեղ, բնական համեմունքներ:
 Խմոր` ցորենի բարձրակարգ ալյուր, խմելու ջուր, ձվի փոշի, բուսական յուղ, աղ:
Պատրաստման եղանակը՝

  1. Պելմենները անհրաժեշտ է լցնել եռացող ջրի մեջ՝ 450գ պելմեններին ավելացնել 1.5լ ջուր: Ավելացնել կերակրի աղ, սև պղպեղ, դափնու տերև:
  2. Եռացնել պելմենները 6-7 րոպե:
  3. Խորհուրդ է տրվում պատրաստի պելմենները մատուցել կարագով, թթվասերով կամ մայոնեզով, կտրտած կանաչիով կամ քերած պանրով:
    Բարի ախորժակ

ՖՐԻԿԱԴԵԼԿԻ

  Մսային կիսապատրաստվածք՝ սառեցված  ֆրիկադելկի: Բաղադրությունը՝ խոզի միս, տավարի միս,  հավի միս, խոզաճարպ,  կերակրի աղ, համեմունքներ, սոխ, սխտոր,  թթվայնության կարգավորիչ` պիրոֆոսֆատ:

     Ընկերությունում օգտագործվում է կաթի փոշի, մանանեխ, ձու, ալյուր, սոյա:

Պիտանիության ժամկետը (արտադրման օրվանից) և պահման պայմանները  ոչ ավել 75% օդի հարաբերական խոնավության պայմաններում, -18 ˚C-ից ոչ բարձր  ջերմաստիճանում՝ ոչ ավել 90 օր: Վերասառեցում չի թույլատրվում: Արտադրման ամսաթիվը տես փաթեթի վրա:

Պատրաստման եղանակը՝

  1. Հանել սառցախցիկից
  2. Պատրաստել աղաջուր՝ 1լ ջրին ավելացնել 10գ աղ
  3. Ֆրիկադելկաները լցնել եռացող աղաջրի մեջ 1:4 հարաբերակցությամբ
  4. Եփել միջին ուժգնության կրակի վրա 15-20ր

Ֆրիկադելկաները նախատեսված են տարբեր սոուսներում  և  ապուրներում պատրաստելու համար:

Մատուցել տաք վիճակում

Բարի ախորժակ

ՄՍԱՅԻՆ ՌՈԼԼ

«Նատֆուդ» ՓԲԸ-ում ներդրված է Սննդամթերքի Անվտանգության Կառավարման Համակարգ համապատասխան FSSC 22000-ի պահանջներին:

Կիսապատրաստվածք սառեցված` մսային ռուլետ: Բաղադրությունը՝ խոզի միս, տավարի միս,  հավի միս, խոզաճարպ,  ձու, ցորենի բարձրակարգ ալյուր, կերակրի աղ, համեմունքներ, թթվայնության կարգավորիչ`  պիրոֆոսֆատ:

 Ընկերությունում օգտագործվում է կաթի փոշի, մանանեխ, սոյա:

Պահման պայմանները և պիտանիության ժամկետը 75%  օդի հարաբերական խոնավության պայմաններում, մինուս 18˚C ջերմաստիճանում՝ 60 օր: ՎԵՐԱՍԱՌԵՑՈՒՄ ՉԻ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ

Պատրաստման եղանակ

  1. Կաթսայի մեջ դասավորել ռուլետները և ավելացնել այնքան ջուր, որ ռուլետներ ծածկվեն կիսով չափ:
  2. 2. Եփել մարամանդ կրակով 15-20ր:
  3. 3. Առանձին պատրաստել սոուս՝ սոխառածով, տոմատի մածուկով և համեմունքներով:
  4. 4. Եփված ռուլետի վրա ավելացնել պատրաստի սոուսը և եփել ևս 5 րոպե:

 

Մատուցել տաք վիճակում

Բարի ախորժակ