Արտադրական հնարավորությունները

«Նատֆուդ» գործարանի արտադրական հնարավորություններ հասնում են օրական 40 տոննայի: Առկա են բոլոր պայմանները արտադրական հզորությունը հասցնելու օրական մինչև 120 տոննա:

Գործարանում առանձնացված են մսամթերքի վերամշակման, հասունացման , պահեստավորման շուրջ 80 արտադրական սենյակներ /13000 մ²/, որը թույլ է տալիս ապահովել արտադրանքի տեխնոլոգիական մի ամբողջական ցիկլ, ինչն էլ իր հերթին որակյալ ու համեղ մսամթերքի ստացման գրավականն է:

Ձեռնարկությունն ամբողջությամբ կառուցված է ջերմամեկուսիչ նյութերով, որը հնարավորություն է տալիս ապահովել ջերմային ճիշտ ռեժիմ /2-80C/ արտադրական և պահեստային բոլոր տարածքներում: Գործարանի ներքին հարդարումն իրականացվել է եվրոպական սննդի անվտանգության նորմերով՝ AISI316 ստանդարտին համապատսխանող չժանգոտվող  մետաղից. բացառված է փայտե իրերի օգտագործումը: Ներքին հարդարման ժամանակ բացառվել են նաև սուր անկյունների առկայությունը պատերի, հատակի և դրանց միացման հատվածներում, որը բացառում է հումքային մնացորդների կուտակումն ու մանրէների զարգացումը:  Հատակները պատված են սննդի արտադրության մեջ օգտագործվող, եվրոպական նորմերին համապատասխանող արդյունաբերական մոնոլիթ ծածկանյութով, որն իր դասի մեջ ամենաորակյալն ու արդիականն է:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *