Որակի վերահսկողություն

“ՆԱՏՖՈՒԴ” ընկերությունը սննդարդյունաբերության և, մասնավորապես, մսամթերքի արտադրությամբ զբաղվող խոշորագույն ընկերություններից մեկն է: Ընկերության գլխավոր նպատակն է սպառողների լայն շրջանակներին մատակարարել բարձրորակ և մատչելի արտադրանք:

Այստեղ մեծ կարևորություն է տրվում ինչպես ընկերության ապրանքատեսակների որակական և համային հատկանիշներին, այնպես էլ դրանցում օգտագործված հումքին, որը համապատասխանեցված է միջազգայնորեն ընդունված մի շարք ստանդարտներին:

Ընկերության գործունեության հիմքում դրված է  շուկայի հետ մշտապես հետադարձ կապն ապահովելու գաղափարը, ինչը թույլ է տալիս  արագ արձագանքել շուկայի զարգացումներին, փոփոխություններին և հաշվի նստել սպառողների նախընտրությունների հետ:

Անվտանգ սննդի մատակարարումը ընկերության թիվ մեկ խնդիրն է, այդ իսկ պատճառով մեծ ուշադրություն է դարձվում  որակի վերահսկողությանը, որն իրականացնում է սննդի անվտանգության և որակի վերահսկողության ստորաբաժանումն իր բարձրակարգ մասնագետներով:

«Նատֆուդ» ընկերությունում ներդրված է FSSC 22000 և HACCP միջազգային ստանդարտը: Կիրառվում է ճիշտ արտադրական պրակտիկա (GMP) նախապայմանային ծրագրեր (SSOP), սանիտարական հրահանգներ, վտանգների վերլուծություն, ռիսկերի գնահատում  և այլ գործընթացներ: Գործող CSB ավտոմատացված համակարգը իր մեջ ներառում է որակի վերահսկողության բաժին, որը թույլ է տալիս իրականացնել պատրաստի արտադրանքի հետագծելիություն (traceability) և բոլոր գործընթացների համար պատասխանատու անձանց, օգտագործվող հումքի ավտոմատ հետևելիություն:

Գործարանում առկա անասնաբուժական, մանրէաբանական, ֆիզիկոքիմիական լաբորատորիաները հագեցած են գերժամանակակից սարքավորումներով:

Ընկերությունը պայմանագրային հիմունքներով համագործակցում է կայուն ֆերմերային տնտեսությունների հետ, ինչպես նաև ունի իր սեփական տնտեսությունը, ինչն էլ իր հերթին ապահովում է անվտանգ, բարձրորակ և սննդարար արտադրանք՝ էկոլոգիապես մաքուր և թարմ  հումքից: Ստացված հումքը ենթարկվում է օրգանոլեպտիկ, անասնաբուժական  փորձաքննության և նոր միայն օգտագործվում արտադրությունում: Պատրաստի արտադրանքն էլ իր հերթին անցնում է մանրէաբանական և ֆիզիկոքիմիական  հետազոտություն: Լաբորատորիաները հագեցած են անհրաժեշտ արդի լաբորատոր սարքավորումներով և տեխնիկայով: Գործարանը նախագծված է այնպես, որ բացառվի հումքի և պատրաստի արտադրանքի շարժման ուղղությունների հատումը, որը ևս սննդի անվտանգության եվրոպական ստանդարտների պահանջն է:

Արտադրատարածքում յուրաքանչյուր աշխատող կրում է հատուկ արտահագուստ, որն ամեն օր լվացվում է:

                                           Picture6                                             Picture7

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *